Рубрика: Ամսիկ 2022–2023

«Լինում է, չի լինում» հեքիաթների ընտանեկան ֆլեշմոբ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց​-պարտեզի 5 տարեկաններ և ծնողներ
Վայրը՝ ընտանիքում
Հոկտեմբերի 27`«Հոկտեմբերիկ». 

Նախագծի պատասխանատուներ՝ ընտանեկան դպրոցի անդամներ

Նպատակը`

  • Բանավոր խոսքի, հիշողության զարգացում 
  • Երևակայության զարգացում
  • Ընտանքի անդամների ներգրավվումը նախագծերին
  • Ընտանեկան հեքիաթների փաթեթի ստեղծում

Նկարագրությունը՝

Դասվարն ուղարկում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում սաներին արդեն ծանոթ հեքիաթների ցանկը: Յուրաքանչյուր սան, մայրիկի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի օգնությամբ, ցանկից ընտրում է իր նախընտրելի հեքիաթը, ստեղծում հարմար միջավայր և սկսում պատմել հեքիաթը: Սանը կարող է փոխել հեքիաթի ավարտը կամ նոր ավարտ մտածել, կամ էլ հեքիաթ հորինել: Ընթացքը նկարահանում է ընտանիքի անդամներից որևէ մեկը, տեղադրում է YouTube-յան իր էջում և հղումն ուղարկում դասվարին: Ժամը՝ 20:00-ից սկսվում է «Լինում է, չի լինում» հեքիաթների ընտանեկան ֆլեշմոբը, որտեղ կամփոփվեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում սաներին արդեն իսկ ծանոթ հեքիաթները՝

Оставьте комментарий