Рубрика: 2022–2023 ուս․տարի նախագծեր, Ուս․ճամփորդություններ

Ուսումնական ճամփորդություն դեպի Ջրվեժ արգելոց

Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Լիանա Ռոզիկյան, Քրիստինե Գրիգորյան
Օրը՝ նոյեմբերի 11
Մեկնումը՝
 10։30, վերադարձը՝ 14.00
Վայրը՝  Ջրվեժի արգելոց

Նպատակը՝

  • Աշնանային զբոսանք, քայլարշավ անտառապարկում
  • Աշնանային նկարչական պլեներ, ֆոտո պլեներ
  • Աշնանային ընթերցումներ
  • Թավալագլոր, տերևախաղ

Խնդիրները՝

  • Քարտեզից օգտվելու հմտությունների զարգացում
  • Շրջակա տարածքի  խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունների զարգացում
  • Թվային գործիքներից օգտվելու հմտությունների կիրառում
  • Բանավոր խոսքի զարգացում՝ տեղանքն ուսումնասիրելու և տեսածը վերապատմելու կարողության ձևավորում (նկարագրել տեսածը՝ աշնանային բնության նկարագրություն, եղանակային փոփոխություն):

Ճամփորդության նկարագրություն

Նախապատրաստական փուլ. Սովորողներն ուսումնասիրում են քարտեզը, գտնում «Ջրվեժ» անտառապարկը։

Սովորողները դասավորում են ճամփորդական ուսապարկը։

Քայլարշավ անտառապարկում. Սովորողների հետ քայլում ենք անտառապարկում, ուսումնասիրում ծառերը, թփերը։ Անհրաժեշտության դեպքում մաքրելու ենք շրջակա տարածքը, իրականացնելու ենք աշնանային ընթերցանություն,  լուսանկարչական, նկարչական պլեներ: Նախատեսում ենք Ջրվեժի արգելոցից հավաքել կաղիններ ու տերևներ՝ աշնանային կոլաժներ պատրաստելու համար:

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Ուսապարկ
  • Ալկոգել
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Բրդուճներ
  • Ջուր-ջրաման-թերմոս
  • Հարմար, տաք հագուստ, կոշիկ
  • Բուժական արկղիկ
  • Մեդիագործիքներ – հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ
  • Գուաշ /ջրաներկ/, վրձին, ջրաման, թղթեր, գոգնոցներ
  • Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
  • Հեռադիտակ

Ակնկալվող արդյունքները

Ունենալ աշնանային ստեղծագործությունների աուդիոընթերցում, լուսանկարների ցուցահանդես, ճաաամփորդական պատոումներ դասարանական բլոգում։

Նախահաշիվ՝ 15000 դրամ․/երթուղայինի գումար/

Վճարող՝ ծնողներ

Նախագծի ամփոփումը՝ այստեղ։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s