Օրը՝ 03.03.2020
Ժամը՝ 12։00-13։00
Վայր՝ 5֊6 տարեկանների դասարան֊լաբորատորիա
Մասնակիցներ՝ Հյուսիսային 5֊6 տարեկաններ
Նպատակը՝ Ստեղծել զարգացնող, կառուցողական խաղեր կրտսեր ընկերների համար:
Նախագծի իրականացման ընթացքը՝ Փայտիկներով և պլաստիլինով կպատրաստենք տարբեր երկրաչափական պատկերներ, փուչիկների, ալյուրի, ձավարեղենի միջոցով ստեղծել հանգստացնող գնդակներ, որը կնպաստի մանր մոտորիկայի զարգացմանը, նյարդային կենտրոնների հանգստացմանը, մտքի զարգացմանը:
Արդյունք՝ կզարգանա սովորողների ստեղծագործական միտքը, համագործակցային կարողությունները, ուշադրության կենտրոնացումը, քանի որ կառուցողական խաղերի միջոցով սաները լուծում են տրամաբանական խնդիրներ, ինչպես նաև կնպաստեն սաների մանր մոտորիկայի զարգացմանը, կակտիվացնեն ուղեղի աշխատանքը, կխթանեն սանի խոսքի, երևակայության, մտածողության, տրամաբանության զարգացմանը: