Այսօր մեր խմբից հոսում էր ազատ ստեղծագործական, վառ գույների մի մեծ ու դրական ալիք։Նկարում էինք գուաշներով, բայց անսովոր, հետաքրքիր ձևով։ Յուրաքանչյուրս վառ գույների միջոցով թղթի վրա արտահայտեցինք մեր մտքերը։ Արդյունքում ստացանք տարբերվող և յուրահատուկ աշխատանքներ։ Սովորողների որգևորությունը, աշխատանքային ուրախ մթնոլորտը, բուռն և դրական արձագանքները ուղեկցեցին մեզ ամբողջ օրվա ընթացքում։