Рубрика: Ուսումնական նյութեր, Ամսիկներ

«Փետրվարիկ», «Ամպն ու սարը» կավագործություն

Այսօր մեր «Փետրվարիկ» ստուգատեսը իրականացրեցինք «Վիգեն Ավետիս» քանդակի դպրոցում։ Ընկեր Ալիսի օգնությամբ կավով ծեփեցինք Հ.Թումանյանի «Ամպն ու սարը» բանաստեղծությունը: Անքա՜ն հաճելի էր աշխատել կավով: Մեծ ոգևորություն, ստեղծագործական մտքերի տարափ էր «Վիգեն Ավետիս» քանդակի դպրոցում: