Рубрика: Ուսումնական նյութեր

Ես «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբում

Կրթահամալիրում աշխատելն ու «սեբաստացի» լինելու կոչումն արդեն մեծ ձեռքբերում էր, իսկ ձեռքբերումս ավելի մեծ դարձավ, երբ հնարավորություն ունեցա ներկայանալ «Սեբաստացիներ»ուսուցչական երգչախմբում։ Ինձ բախտ վիճակվեց ներկա լինել երգչախմբի պարապմունքին, կանգնել պարոն Թոփիկյանի դիմաց և երգել։ Մի քանի փորձից հետո պարոն Թոփիկյանը իր բարի ժպիտով ժպտաց և ասաց. «Կերգես չորրորդ ձայն, մենք չորրորդ ձայնի կարիք ունենք»։ Այդպիսով սկսեցինք մեր փորձերը։ Հասկացա, որ կրթահամալիրը իմացումի հրճվանք է պարգևում ոչ միայն սովորողին, այլ նաև դասավանդողին։