Այսօր՝ օգոստոսի 19-ին, մանկավարժական աշխատողներով արձակուրդից վերադարձանք մեր բնականոն աշխատանքի՝ պահպանելով պարետով սահմանված կանոնները: Օրը սկսեցինք ջերմաչափումով, ձեռքերը ախտահանելով, կատարեցինք աշխատանքի բաժանում, որպեսզի խուսափենք կուտակումներից և յուրաքանչյուրս անցավ իր գործին: Իրականացրեցինք բակային, պարտիզապուրակային խնամքի աշխատանքներ, ճեմուղու ստեղծման համար կատարեցինք նախապատրաստական աշխատանքներ, աշխատողների մի խումբ խնամեց ներսի բույսերը, ընդմիջումից հետո մշակեցիք որոշ նախագծեր:
Ամբողջական նյութը՝ հղումով։