Рубрика: Ուսումնական նյութեր

Օգոստոսի 20

Հյուսիսի դասավանդողներով  օրը սկսեցինք շրջայցով: Ընկեր Քնարիկի հետ քննարկեցինք անելիքները, կատարեցինք աշխատանքի բաժանում և անցանք գործի: Կատարեցինք Հարավարևելյան լանջի բարեկարգման հետ կապված աշխատանքներ, ճեմուղին մաքրեցինք մոլախոտերից, խնամեցինք ներսի և դրսի բույսերը: Այսօր Հյուսիսային դպրոցը սովորականից մարդաշատ էր, քանի որ 4-5-րդ դասարանցիների «Մուտք» ճամբարի առաջին օրն էր, մեզ էին միացել նաև Արևմուտքի ճամբարականները և համատեղ նախագիծ էին իրականացնում քանդակի դպրոցում: Ընդմիջումից հետո աշխատեցինք փոքր խմբերով, քննարկեցինք և մշակեցինք համայնքի հետ կապված անելիքները:

Ամբողջական նյութը՝ հղումով։