Ողջու՛յն, հարգելի ընթերցող, սիրելի երկրորդ դասարանի սովորող… Ես Լիանա Ռոզիկյանն եմ: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզի արդեն երկրորդ դասարանի սովորողների հետ: Սիրով սպասում եմ բոլոր այն սովորողներին, ովքեր կցանկանան մասնակցել բաց, ազատ, ստեղծական և հետաքրքիր միջավայրում իրականացվող ուսումնական գործունեություններին, դառնալ սեբաստացի մեծ ընտանիքի անդամ։
Ներկայացնում եմ ուսումնական գործունեությունների ուղղությունները․
Ընթերցողական նախագծեր, հանդիպումներ և քննարկումներ հասակակից ընկերների հետ
Մաթեմատիկական խնդիրների, գլուխկոտրուկների, տրամաբանական և կառուցողական խաղերի օգնությամբ մաթեմատիկայի ուսուցում
- Բնագիտական և բնության մեջ տարբեր փորձերի ու հետազոտությունների միջոցով ֆիզիկայի և քիմիայի տարրական գիտելիքների ձեռքբերում
- Երաժշտական խաղերի, ազգային երգ ու պարի միջոցով երաժշտական ճաշակի ձևավորում, երգի ու պարի ուսուցում
- Տեխնոլոգիական հմտությունների զարգացում-գործածում պարապմունքներին, սովորողի ընտրությամբ գործունեության մեջ, տանը։
- Տեխնոլոգիական հմտությունների արդյունքների անհատական, խմբային ցուցադրություններ
- Ամենամսյա առարկայական ֆլեշմոբերի մասնակցությամբ գիտելիքների ձեռքբերում և ամփոփում
Հայրենագիտական հանրակրթություն՝
Ուսումնական ճամփորդությունների միջոցով հայրենագիտական գիտելիքների ձեռքբերում, ճամփորդությունների կազմակերպում, բարձունքների հաղթահարում
Ուրախ օտար լեզու նախագծով օտար լեզվի յուրացում և գործածում
- Ամենօրյա մեդիագործիքների կիրառում՝ մեդիագիտելիքների ձեռքբերում, բլոգավարություն
- Մարմնամարզական խաղերի, ստուգատեսների իրականացում
- Լող, հեծանվավարություն, վազք
Միջավայրը.
- Լուսավոր, ջեռուցվող և թափանցիկ ուսումնական սրահներ
- Տեխնոլոգիական բաց լաբորատորիա
- Լողավազան
- Կրթական պարտեզ
Ուսումնական
լրացուցիչ ծառայություններ․
- Երկարացված օրվա
- Սովորողների տեղափոխում՝ նախապես նշված երթուղիներով
- Լրացուցիչ կրթություն՝
- Երաժշտություն (դաշնամուր, ջութակ, կիթառ)
- Կերպարվեստ (նկարչություն, քանդակ, խեցեգործություն)
- Շախմատ
- Մարմնամարզություն
- Լող
- Պար
- Կարատե